Գլխավոր Ավելին

Մարտը՝ կոլոռեկտալ քաղցկեղի իրազեկման ամիս

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի անձնակազմն է։ Հագուստի կապույտ գույնի ընտրությունը պատահական չէ, այն խորհրդանշում է կոլոռեկտալ քաղցկեղը, որի իրազեկման ամիսն է մարտը։

Մեր բժիշկները մեկ անգամ ևս հիշեցնում են՝ կոլոռեկտալ քաղցկեղը կարելի է վաղ հայտնաբերել ժամանակին հետազոտվելու շնորհիվ։ Այն չարորակ գոյացություն է, որը զարգանում է հաստ կամ ուղիղ աղիքում, կարող է առաջանալ պոլիպներից՝ գենետիկական մուտացիաների  և շրջակա միջավայրի գործոնների ազդեցության հետևանքով։

Ռիսկի գործոններն են

  1. Տարիքը (45 տարեկանից բարձր)։
  2. Ժառանգական տրամադրվածությունը։
  3. Քրոնիկ բորբոքային հիվանդությունները։
  4. Կարմիր մսի օգտագործումը։
  5. Ավելորդ քաշը։
  6. Ոչ առողջ ապրելակերպ, այդ թվում՝ ծխել, ալկոհոլի օգտագործում։

Հիմնական ախտանիշներն են

  • Փորլուծություն, փորկապություն, արյունահոսություն։
  • Մշտական որովայնային անհանգստություն։
  • Աղիքների թերի դատարկման զգացում։
  • Անպատճառ քաշի կորուստ։
  • Հոգնածություն և թուլություն։

Ախտորոշման նպատակով իրականացվում են մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիա, կոլոնոսկոպիա, բիոպսիա՝ հյուսվածաբանական քննությամբ։

Կանխարգելման նպատակով պետք է վարել առողջ ապրելակերպ, հրաժարվել վատ սովորույթներից, ֆիզիկապես լինել ակտիվ, իսկ վաղ ախտորոշման նպատակով՝ 45 տարեկանից հետո 5 տարին մեկ անգամ պարտադիր անցնել կոլոնոսկոպիա կամ հանձնել կղանքի մեջ թաքնված արյան թեստ տարին մեկ անգամ։

×
facebook sharing button facebook